Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը վստահ է մեկնարկել Հնդկաստանում անցկացվող մրցաշարում

անիAni-AmiraghyanՀնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող է մեկնարկել Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը: Նա թենիսիստուհիների միջազգային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 559-րդ տեղը:

Ամիրաղյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, և, հաղթելով հնդկուհիներ Կոկնի Մարուխին (6:0, 6:1) և Շարոն Պաուլինին (6:2, 6:2), իրավունք ստացավ մասնակցելու հիմնական մրցաշարին:

Tags: , ,