ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:
ԱԺ նախագահը ներկայացրեց արտահերթ նստաշրջանի օրակարգը, Քվեարկության դրվեց հունվարի 1-ից նույնականացման քարտի և կենսաչափական անձնագրի պարտադիր ներդրման մասին օրինագիծը, որն Ազգային ժողով է ներկայացվել հատուկ ընթացակարգով և օրինագծի քննարկումն ու քվեարկությունը պետք է տեղի ունենա 24 ժամվա ընթացքում:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ուրբաթ կեսգիշերին որոշվող և երկուշաբթի Ազգային ժողով բերվող հապճեպ օրինագծերի քվեարկությանը, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է Ազգային ժողովի հանդեպ:
Օրինագիծն ընդունվեց 71 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Քվեարկության դրվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որն ընդունվեց 70 կողմ, 39 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Tags: Ազգային ժողով
