Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեր շախմատիստներից միակն էր, որը Հայաստանի հավաքականի կազմում հաջող խաղաց Թուրքիայի Անթալիա քաղաքում օրերս ավարտված շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում: Եվ ահա, նա կմասնակցի դեկտեմբերի 12-18-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին` արագ, կայծակնային և «բասկյան համակարգի» ձևաչափերով:
Արոնյանի մրցակիցները կլինեն` Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:
Tags: շախմատ, սպորտ. Լևոն Արոնյան