ՌԴ Պետդուման կդիտարկի խորհրդային ժամանակներից մնացած Կուբայի պարտքի 90%-ի վերաձևակերպման հնարավորությունը, որի հանրագումարը կազմում է 32 մլրդ դոլար:
Եթե Պետդուման հավանության արժանացնի այս համաձայնագիրը, ապա պարտքի մնացած մասը` 3,2 մլն դոլարը Կուբան պետք է վճարի Ռուսաստանին 10 տարվա ընթացքում:
“Համաձայնագիրը ճանաչում է Կուբայի պարտքի մի մասը ու դա կարևոր է Ռուսաստանի համար քաղաքական տեսանկյունից: Բացի այդ դա ճանապարհ կհարթի նոր վարկերի իմաստով, ինչը մեծ նշանակություն ունի Կուբայի համար”,-ասել է ռուս դիվանագետներից մեկը, ենթադրելով, որ պարտքերի դուրսգրումը ներդրումների համար ուղի կհարթի ու կաշխուժացնի առևտուրը երկու երկրների միջև:
Ավելի վաղ կուբայական պարտքի 70%-ի դուրսգրման վերաբերյալ որոշում էր կայացրել Մեքսիկան (500 մլն դոլար): Անցած տարի կղզուն հաջողվեց վերաձևակերպել Ճապոնիային իր պարտքի 80%-ը` 1,4 մլրդ դոլար, իսկ 2010-ին հարթեց պարտքային վեճերը Չինաստանի հետ` 6 մլրդ-ի շուրջ:
Tags: Կուբա