Թուրքիայի Բաթմանի նահանգում ոստիկանությունը մոտ 30 տարեկան երկու մարդու է ձերբակալել, որոնք երեկոյան նամազից առաջ եկել են Այդընլար մզկիթ և այրել երկու գորգ, ապա փչացրել են Հանրապետության հրապարակում գտնվող Աթաթուրքի արձանի ներքևի մասի «Երկրում խաղաղություն, աշխարհում խաղաղություն» գրությունը: Հարցաքննության ժամանակ օրինախախտները ասել են, որ նման գործողությունների են դիմել զուտ արկածախնդրությունից ելնելով:
«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեպքին ականատես դարձած արհեստավորը նշել է, որ մթության մեջ կարծել է, թե արձանը վերականգնման է ենթարկվում: Սակայն այնուհետև տեսնելով մուրճ օգտագործող երիտասարդներին, սկսել է կասկածել և ոստիկանություն է հայտնել: Նշենք, որ վերոնշյալ արձանի ներքևի մասին «Երկրում խաղաղություն, աշխարհում խաղաղություն» գրությունը վերջերս փոխարինեց «Ինչ երջանկություն է թուրք լինելը» գրությանը:
Tags: թուրքիա
