Հագուստի վաճառքով զբաղվող թուրքական ինտերնետային կայքերից մեկը իր ձմեռային հավաքածուն գովազդելու համար օգտագործել է 70-ական թվականների նշանավոր թուրք հեղափոխական Դենիզ Գեզմիշի կերպարը: 1971 թվականին ձերբակալվելիս Գեզմիշի հագին եղած մուգ կանաչ կիսավերարկուն, որը նա կրում է այդ շրջանում արված մի շարք լուսանկարներում, դարձել է այս տարվա ձմեռային հավաքածուի գլխավոր ապրանքը: Մորթեպատ օձիքով կանաչ կիսավերարկուն ցուցափեղկին է հայտնվել «Դենիզ Գեզմիշի ոճը» անունով: Ընկերության այս մարկետինգային քայլը, հավանաբար, մեծ հաջողություն կունենա, քանի որ Դենիզ Գեզմիշը սիրված կերպար է սոցիալիստական, ձախ կողմնորոշում ունեցող թուրք երիտասարդության շրջանում:
Դենիզ Գեզմիշը կախաղան է բարձրացվել 1972 թվականի մայիսի 6-ին Անկարայի բանտում: Նա մեղադրվում էր սահմանադրական կարգը խախտելու փորձ կատարելու մեջ:
Tags: թուրքիա