Ադրբեջանը կարող է պահանջել, որ արտասահմանյան ՀԿ-ների նախագահների տեղակալների պաշտոնում նշանակվեն իր երկրի քաղաքացիները

միլլի միջլիսԱդրբեջանում ոչ պետական կազմակերպություն ստեղծելու մտադրություն ունեցող օտարերկրացիների առջև ևս մեկ պայման է դրվելու:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, “Ոչ պետական կազմակերպությունների (հասարակական կազմակերպություններ և ֆոնդեր) մասին” օրենքում հատուկ կետ է ավելացվելու, ըստ որի` օտարերկրացիները նախագահի տեղակալի պաշտոնում պարտադիր կերպով պետք է նշանակեն Ադրբեջանի քաղաքացու:

Այս ծրագիրը քննարկվելու է Միլլի մեջլիսի`դեկտեմբերի 17-ի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կարգելվեն նաև օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, եթե դրանք չունենան պետական գրանցում և ընդգրկված չլինեն պետական գրանցամատյանում: Այս կետը ևս կներկայացվի Միլլի մեջլիսի քննարկման:

Tags: