Արագ սնունդը և գազավորված ըմպելիքները երեխաների շրջանում մեծ տարածում ունեցող դեպրեսիայի պատճառ կարող են լինել:
10-15 տարեկան երեխաների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սպորտով զբաղվողները և առողջ սնունդ օգտագործողները երկու անգամ ավելի երջանիկ են:
Հետազոտության ժամանակ կարևոր դեր են կատարել երեխաների սեռը և տարիքը: Պարզվել է, որ ավելի մեծ տարիք ունեցող երեխաները հիմնականում ավելի դժգոհ են եղել, իսկ աղջիկները ավելի շատ են առողջ սնունդ օգտագործում:
Դեռահասները ավելի շատ են անառողջ սնունդ օգտագործում և ավելի քիչ երջանիկ են, քան իրենցից տարիքով փոքրերը:
Հետազոտության ընթացքում երջանկության մակարդակը գնահատվել է 20 հարցերի միջոցով՝ ներառյալ ինչպես են երեխաները շփվում իրենց հասակակիցների հետ՝ բարի և բաց են շփման մեջ, թե անհանգիստ ու ջղային են:
Էսեքսի համալսարանի Սոցիալ և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Կարա Բուկերը հայտնել է, որ չնայած այս հետազոտության մեջ անառողջ սնունդը կարևոր դեր ունի, սակայն սա չի նշանակում, որ այն չի կարելի ուտել, պարզապես այն չպետք է անընդհատ օգտագործել:
Tags: Անառողջ սնունդ, առողջ սնունդ, երեխաները, երջանիկ