2014-ի մարտ ամսից Անգլիայում ու Ուելսում կօրինականացնեն նույնասեռ ամուսնությունները:
Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսից` թագուհի Եղիսաբեթի հավանությանն արժանանալուց հետո, սակայն մինչև այժմ թույլատրված չէին:
Իրավահավասարության գծով նախարար Մարիա Միլլերի խոսքով,”հարաբերությունները գրանցելու համար պաշտոնական ծանուցում կներկայացվի մինչև 2014-ի մարտի 13-ը:
“Դա ևս մեկ քայլ է ամուսնության էվոլյուցիայում: Ինձ թվում է, որ շատ զույգեր, երկրի տարբեր անկյուններում հիմա անհամբեր պատրաստվում են այդ կարևորագույն օրվան, որ իրենց սերն ու միմյանց նվիրվածությունն այդ կերպ արտահայտեն”-հայտարարել է Միլլերը:
Գործնականում բոլոր քաղաքական առաջնորդները, բացի պահպանողականներից, տվյալ ձեռնարկը պաշտպանել են:
Tags: նույնասեռ ամուսնություններ