Երկրի իշխանություններն օրենքի նախագիծ են ընդունել, որով թույլատրվում է մարիխուանա աճեցնել ու վաճառել:
Որոշումն ընդունել է ազգային կոնգրեսը ու այն պաշտպանել են 29 սենատորներից 16-ը` երկարատև քննարկումներից հետո: Տվյալ նախագիծը թույլ կտա Ուրուգվային դառնալ աշխարհում առաջին երկիրը, թրտեղ մարիխուանան օրինականացվել է լրիվ: Օրենքը թույլ կտա երկրի բնակիչներին օգտագործել, գնել ու աճեցնել այդ մշակաբույսը ոչ կոմերցիոն նպատակով, ինչպես նաև` աճեցնել այն վաճառքի համար ` պետության հսկողությամբ:
Ցանկացած չափահաս ուրուգվայցի դեղատանը կարող է մեկ ամսում գնել մինչև 40 գ մարիխուանա: Ոչ առևտրային մշակությունը սահմանափակվել է մինչև 6 թուփ` յուրաքանչյուր տան հաշվով: Արգելվում է մարիխուանա վաճառել օտարերկրացիներին:
Բացի այդ, տեղեկացվում է, ու մարիխուանայի գինն էլ մեկուկես անգամ ավելի քիչ կլինի, քան “փողոցում” է:
Tags: «ՄԱՐԻԽՈՒԱՆԱ»
