ԱՄՆ-ում 6 տարեկան երեխային ժամանակավոր հեռացրել են դասերից սեքսուալ նկրտումների համար: Կոլորադո նահանգի Քենոն-Սիթի քաղաքից առաջինդասարանցի Հանթեր Յելթոնը համբուրել է իր զույգի այտը: Դպրոցի տնօրենը դա “անպարկեշտ վարք” է որակել ու Յելթոնին արգելել հայտնվել դպրոցում:
Մանկխորհուրդը մտադիր է 6 տարեկան երեխայի արարքը նրա անձնական գործի մեջ գրանցել որպես “նկրտում”, ինչը ապագայում տհաճությունների պատճառ կդառնա: Երեխայի մայրը պնդում է, որ փոքր երեխաների համար նման վարքագիծը նորմալ է, սակայն դպրոցի տնօրենը հայտարարել է` ”դպրոցում աղջիկներին համբուրելը բացարձակ անթույլատրելի” է:
Tags: մանկավարժություն