Սիրիայում կռվող Անթվերպենի բնակիչ Բրայան դե Մյուլդերը տեսաուղերձ է տեղադրել YouTube-ում` Բելգիայում ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքով: Տեսանյութը հեռացվել է հոսթինգից:
20-ամյա երիտասարդը բացահայտ սպառնում է Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմին ու նիդեռլանդացի հայտնի հակաիսլամիստ-պատգամավոր Գերտ Վիլդերսին.”Դե Կրեմն ու Վիլդերսը, դավաճաները կընկնեն, վախեցեք ականապատ մեքենաներից”,-հայտարարել է երիտասարդը:
Նա բելգիացիներին կոչ է անում զենք վերցնել ու Սիրիա մեկնել, իսկ Բելգիայում, նրա կարծիքով, պետք է շարիաթ հաստատվի: Իշխանությունները նրա սպառնալիքները լուրջ են ընդունել: Ներկայում, այդ տեսանյութը ուսումնասիրում են հատուկ ծառայությունները:
Բրայան դե Մյուլդերը այս տարվա հունվարին է մեկնել Սիրիա, որտեղ “Ալ Քաիդայի” հետ կապ ունեցող խմբավորում է մտել: Հիմա նա Հալեպում է:
Tags: Սիրիա