Ադրբեջանի տարածքում դեկտեմբերի 10-ի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները, երկրաշարժն արձանագրվել է տեղի ժամանակով 22:40-ի սահմաններում Լենքորանից 12 կմ հյուսիս արևելք:
Տեղեկատվության համաձայն` 43 կմ խորության վրա ստորերկրյա ցնցումների ուժը կազմել է 3 բալ:
Ավերածություններ չեն արձանագրվել:
Tags: ադրբեջան, երկրաշարժ
