Ստամբուլի Զեյթինբուրուն թաղամասում նորածին երեխա է հայտնաբերվել: Երեք օրական փոքրիկը փաթաթված է եղել ծածկոցով և դրվել տոպրակի մեջ: Ցրտից գրեթե մահամերձ վիճակի հասած երեխային նախ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, ապա հիվանդանոց: Ոստիկանները երեխային գրանցել են որպես Այշե: Բժիշկները, զննելով փոքրիկին, արձանագրել են, որ նա երեք օրական է: Երեխան բավական տուժել է ցրտից, սակայն նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ համապատասխան բուժումից հետո փոքրիկ Այշեին կհանձնեն երեխաների պաշտպանության կազմակերպությանը: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ նախաքննություն է սկսել:
Tags: թուրքիա