Մեծ Բրիտանիայի արտգործանախարար Ուիլյամ Հեյգը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սաիդիգը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ դեսպանի՝ այցի հիմնական նպատակը Անդրադրիատիկ գազամուղի՝ ТАР-ի (Trans Adriatic Pipeline) շուրջ համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելն է, որը տեղի կունենա Բաքվում դեկտեմբերի 17-ին:
Նրա խոսքով՝ այցի ընթացքում Հեյգը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Tags: ադրբեջան