Դեկտեմբերի 13-15-ը անգլիական Մանչեսթեր թաղաքում կկայանա թհեքվոնդոյի «Գրան պրի» մրցաշար: Այս ստուգատեսին մարզիկները մասնակցում են հրավերով: Այդ պատիվը վստահվում է միայն բարձր վարկանիշ ունեցողներին: Եվ ահա,ստուգատեսի մասնակից 250 ուժեղագույն թհեքվոնդոյիստների թվում կլինի նաև Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը: Մինչև 80 կգ քաշային մարզիկն իր մարզիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ լրջորեն է նախապատրաստվել` Իրանում, Ֆրանսիայում, Մեքսիկայում ուսումնամարզական հավաքներ և ստուգողական մրցամարտեր անցկացրել:
Երեմյանն իր քաշային կարգում վարկանիշային աղյուսակում 16-րդն է: Նա պետք է փորձի բարելավել իր վարկանիշը:
Լավագույն վարկանիշ ունեցող 6 մարզիկները օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճելու:
Մանչեսթերում կայանալիք մրցաշարը նույնպես վարկանիշային է:
Արմանը 2008-ի Եվրոպայի չեմպիոնն է, Համաշխարհային ունիվերսիադայի եռակի բրոնզե մեդալակիր (2005, 2007, 2009):
Tags: Արման Երեմյան, թհեքվանդո, սպորտ
