Ադրբեջանում քնած ժամանակ զինծառայող է մահացել

4Ադրբեջանական բանակը խաղաղ պայմաններում կորցրել է ևս մեկ զինվորի:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել առաջնագծի հատվածում: Զինված ուժերի 19-ամյա զինծառայող Օրհան Շիրազի օղլու Ալիևը, նախնական վարկածի համաձայն, մահացել է քնած ժամանակ սրտի անբավարարության պատճառով:

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը: Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել է Գետաբեկի շրջանից:

Tags: