Սեյրան Սիմոնի Վարդանյանը ծնվել է 1938-ին Երևանում, 1966-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1967-2003-ին աշխատել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագրությունում` սկզբում որպես գրական աշխատող, հետագայում` բաժնի վարիչ: Նա բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Դրանք վերաբերում են զանգվածային սպորտի հիմնախնդիրներին:
Լավ ընկերոջ, համակրելի մարդու, փորձառու մարզական լրագրողի հիշատակը ընդմիշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
«Անկախ»-ի խմբագրակազմը վշտակցում է Սեյրան Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
Tags: Սեյրան Վարդանյան, սպորտ