Մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեց ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ իրենք ստացել են 23 ընտրախախտման ահազանգ, որոնք վերաբերում են ընտրակաշառքներին, ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտմանը, քվերակության հարկադրմանը, ծեծին, ազատ կամք արտահայտվելու իրավունքի խոչընդոտմանը:
Թաթուլ Պետրոսյանը նաև հայտնեց, որ 23 ահազանգներից 2-ով արդեն հարուցվել է քրեական գործ:
