Քրդական շարժման առաջնորդ Աբդուլահ Օջալանը ցավակցական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի առաջնորդ 95-ամյա Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: «Մանդելան շարունակելու է ապրել որպես իմ և քուրդ ժողովրդի, բոլոր հրապարակներում և սարերում դաժան իշխանությունների դեմ պայքարող մեծամասնության, մեր մեծ ընտանիքի մի մաս»,-նշել է իր ուղերձում Օջալանը:
Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ Օջալանը պատմել է, որ եթե 1999 թվականի փետրվարին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի օդանավակայանում իրեն չձերբակալեին, ապա ինքը պատրաստվում էր մեկնել Հարավային Աֆրիկա՝ Նելսոն Մանդելայի մոտ:
Օջալանը իր ուղերձը փոխանցել է Մանդելայի հիշատակի արարողությանը մեկնող Ազատ դեմոկրատներ կուսակցության համանախագահ Էրթողրուլ Քյուրքչյուի միջոցով:
