«Գեզի» այգու ցույցերը Թուրքիայի տնտեսությանը 18 մլդ լիրայի վնաս են հասցրել. Թայիփ Էրդողան

Թայիփ Էրդողան Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այս տարի երկրում տեղի ունեցած զանգվածային ցույցերը Թուրքիայի տնտեսությանը 18 մլդ լիրայի վնաս են հասցրել: Էրդողանի խոսքերով՝ տարվա կեսերին Թուրքիայի տարբեր քաղաքներում տարածված բողոքի ակցիաները բացասաբար են ազդել երկրի տնտեսության վրա:

Նշենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլում Թաքսիմի «Գեզի» այգու համար սկսված ցույցերը վերածվեցին հակակառավարական ելույթների: Թուրքիայի մոտ 79 շրջաններում երեք շաբաթ շարունակ ցույցերին մասնակցել է մոտ 2,5 մլն մարդ: Ոստիկանության կիրառած ուժի հետևանքով 4,9 հազար քաղաքացի ձերբակալվել է:

Tags: , , ,