Օրինագիծ`“Ադրբեջանի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին”

Զիյաֆեթ ԱսքերովԲաքվում լուրջ աշխատանքներ են տարվում “Ադրբեջանի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին” օրինագծի մշակման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է Միլլի մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը, հաղորդում է “ԱՊԱ”-ն:

Օրինագծի նախագծմամբ զբաղվող Ասքերովը ընդգծել է, որ այդ փաստաթուղթը շուտով պատրաստ կլինի: “Նորկայում քրեական օրենսգրքում կա նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հատուկ դրույթ, որն աշխատում է: Սակայն այս օրենքը կունենա առանձնահատուկ նշանակություն”,-ասել է նա:

Նշենք, որ այս օրինագիծը Միլլի մեջլիսի քննարկմանն էր ներկայացվել դեռևս աշնան սկզբին, ինչը ստացել է պատգամավորների մեծամասնության աջակցությունը:

Tags: ,