Պարսկական ծոցի երկրները համատեղ ռազմական հրամանատարություն կստեղծեն

DESERT STORMԾոցի վեց արաբական երկրները Քուվեյթում կազմակերպված գագաթնաժողովի ժամանակ համաձայնվել են միասնական ռազմական հրամանատարություն ստեղծելու շուրջ՝ այդ կերպ ճանապարհ հարթելով անվտանգության ավելի ամուր համակարգ ստեղծելու համար, քանի որ նրանց տարածաշրջանային հակառակորդ Իրանը ազդեցության շրջանակները մեծացնելու քայլեր է ձեռնարկում:

Քուվեյթ պաշտոնական լրատվական գործակալությունը չորեքշաբթի հայտնել է, որ ռազմական համագործակցությունը Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների արդեն համաձայնեցված մի շարք նախաձեռնություններից մեկն է:

Հայտարարության մեջ նշված չէ, թե երբ է ստեղծվելու հրամանատարությունը, ինչ կառուցվածք է ունենալու:

Սաուդյան Արաբիան և Ծոցի մյուս երկրները զգուշանում են տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացունից: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը անցած շաբաթ այցելել է Ծոցի վեց երկրներից չորսը՝ փորձելով հարաբերությունները լավացնել նրանց հետ:

Ծոցի համագործակցության խորհրդի մեջ ընդգրկված են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, Օմանը և Միացյալ Արաբական Էմիրությունները:

 

Անկախ