Փորձագետները առաջարկում են ամանորին ընտանիքի անդամների և ընկերների համար նույն նվերը գնելը

նոր տարվա նվերՓորձագետները առաջարկում են ժամեր շարունակ չմտածել ընկերների համար ամանորյա նվերներ ընտրելիս:

Պարզվել է, որ մարդիկ ավելի ուրախ կլինեին միանման նվերներ ստանալ:

Գիտնականները հայտնում են, որ մեկից ավելի մարդկանց համար նվերներ ընտրելիս մենք չափազանց շատ ենք կենտրոնանում նրանցից յուրաքանչյուրի համար տարբեր իրեր գնելու վրա:

Եվ արդյունքում մենք նրանց համար չենք գնում այն, ինչ նրանք իրոք կցանկանային ստանալ:

Այսինքն՝ չափազանց շատ մտածելով, մենք սխալ նվերներ ենք ընտրում:

Միացյալ Նահանգների հետազոտողները վեց փորձ են կատարել՝ կամավորներին խնդրելով նվերներ ընտրել մեկ և մի քանի մարդկանց համար:

Մեկ մարդու համար նվեր ընտրելիս կամավորները առավելապես ամենագրավիչ նվերն են ընտրել:

Սակայն երկու մարդու համար նվեր ընտրելիս նրանք առավել գրավիչ նվերն ընտրելու փոխարեն՝ առավելապես փորձել են յուրաքանչյուր անձի համար տարբեր իրեր ընտրել:

Ցիցինատիի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ տարբեր նվերներ ընտրելու պարագայում գնորդը առավելապես կենտրոնանում է նրանց առանձնահատուկ լինելը ընդգծելու, ոչ թե առավել անձնականացված իր գնելու վրա:

Ավելին՝ նախկին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նվեր ստացողները հակված են թերագնահատել նվերի արժեքը, նրանք ամբողջապես չեն գնահատում նաև այն ընտրելու համար ներդրված ջանքերը:

Անկախ

Tags: ,