Հայտնի մատնահարդար Դեբորա Լիփմանը թողարկել է 29 դոլար արժողությամբ 24 կարատ ոսկու կտորներ պարունակող Boom Boom Pow եղունգների լաքը:
Շքեղ լաքը, որի երկրպագուների շարքում ընդգրկված են Լեդի Գագան, Լենա Դանհեմը, Քելի Քլարքսոնը և Սառա Ջեսիկա Պարկերը, արդեն հայտնի աստղերի հավանությանն է արժանացել:
Boom Boom Pow-ն Lippmann –ի միակ եղունգների լաքը չէ, որ թանկարժեք բաղադրիչ է պարունակում: Կարելի է ձեռք բերել նաև ադամանդի փոշեհատիկներով և մանրացված մարգարիտով հագեցված եղունգների լաքեր:
Այս ամենի արդյուքնում բրենդը կանոնավոր օգտագործվում է Valentino, Bulgari և Burberry նորաձևության շոուների ժամանակ:
Ֆիրման նաև ստեղծել է հայտնի մարդկանց անուններով գույներ:
Դրանց շարքում ընդգրկված են Lara’s Theme-ը՝ վառ նարնջագույն կորալի նրբերանգով լաք, որը ստեղծվել է մոդել Լարա Սթոունի օգնությամբ, ինչպես նաև Just Walk Away Renee գլամուրային մուգ կամիր լաքը, որը ի սկզբանե ստեղծվել է Ռենե Զելվեգերի համար:
Tags: 24 կարատ, եղունգների լաք, ոսկու կտորներ
