ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ՀՀ ԿԸՀ տեղեկատվության կետրոնում քիչ առաջ խոսեց ԶԼՄ-ների արձանագրած խատումների երեք ամենամեծ խմբերի մասին: Խոսքը վերաբերում է դրոշմակնիքների անհետացմանը, ընտրատեղամասերում ընտրողներին գունավոր գրիչների բաժանմանն ու ընտրողներին տրանսպորտով ընտրատեղամաս բերելուն:
Արմեն Սմբատյանը ևս մեկ անգամ հորդորեց բոլորին չփորձել մաքրել անձնագրի դրոշմակնիքը, քանի որ ցանկացած նմանատիպ միջամտություն պատժելի է քրեական օրենսգրքով:
Ինչ վերաբերում է գունավոր գրիչներին և տրանսպորտներով մարդկանց ընտրատեղամաս հասցնելուն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը նկատեց, որ ընտրական օրենսգիրքը չի սահամանափակում, թե ընտրողները ինչով գան տեղամաս և ինչ գրիչով քվեարկեն:
Tags: Երևանի ավագանու ընտրություններ