Կահույքի IKEA կոնցեռնը դադարեցնում է SMILA լուսամփոփի արտադրությունը: Նման որոշման պատճառ է դարձել փոքրիկի մահը.երեխան իր մանկական մահճակալում պատին ամրացված լուսամփոփի լարով խաղալիս ինքն իրեն խեղդել է: Ընկերության ղեկավարությունը դիմել է բոլոր գնորդներին` չօգտագործել այդ լուսամփոփը կամ էլ մոտակա խանութներից անվճար ստանալ լարը պատին ամրացնելու համալիրներ:
1999-ին SMILA նման 23 մլն լուսամփոփ է վաճառել, որից շուրջ 4 մլն-ը` ԱՄՆ-ում ու Կանադայում: “Միր-24” հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ նման դեպք էր պատահել մեկ տարեկան երեխայի հետ,որին, բարեբախտաբար, կարողացան փրկել:
Ավելի վաղ բելգիացի փորձագետները IKEA -յի խանութներում վաճառվող լազանյայում որմզդեղնի մսի փոխարեն` առանց մակնշման խոզի միս էին հայտնաբերել: Դա ընդհանուր 10 տ քաշով մթերքի, 17600 փաթեթի հետկանչման պատճառ դարձավ:
2013-ի մարտին IKEA -յի ռեստորաններից ու սրճարաններից որոշ ժամանակով անհետացավ ձիու մսի հետքերով նրբերշիկը: Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ սկզբում ստուգման են ուղարկվել ֆիրմային մսագնդիկների փորձանմուշներ, սակայն դրանց բաղադրության մեջ ոչ մի շեղում չի հայտնաբերվել:
Tags: IKEA