Երևանի ավագանու անդամների մանդատների բաշխման և քաղաքապետի ընտրության կարգը ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Երևանի ավագանու ընտրություններում մանդատների բաշխման համար կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ դաշինքների դեպքում` 8 տոկոսը: Այս շեմը հաղթահարած դաշինքներն ու կուսակցությունները մասնակցում են մանդատների համամասնաբար բաշխմանը: Հնարավոր է, որ որևէ ուժ ստանա 33 և ավել մանդատ, իսկ եթե ոչ, ապա 40 տոկոսի շեմը հաղթահարած ուժին տրվում է 33 մանդատ, և քաղաքապետը ընտրվում է օրենքի ուժով: Եթե ոչ ոք չի ստանում 33 մանդատ, քաղաքապետն ընտրվում է ավագանու փակ քվեարկությամբ», -ասաց Արմեն Սմբատյանը:
Tags: ընտրություններ
