Քեմերոնը Մանդելայի թաղման ժամանակ լուսանկարվելու համար բացատրություն կտա խորհրդարանում

Cameron, Thorning-Schmidt and ObamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու նրա գործընկերը Դանիայից` Հելլեն Թորնինգ-Շմիդտը տհաճորեն զարմացրել են համաշխարհային հասարակայնությանը Նելսոն Մանդելայի թաղմանն իրենց վարքագծով: Նրանք ամեն կերպ զվաճանում ու բջջային հեռախոսով լուսանկարվում էին:

Օբամայի ադմինիստրացիայում հայտարարել են, որ նախագահի ուշադրությունը հոգեհանգստի կողմն էր, չնայած, լուսանկարներում հանգուցյալի  հանդեպ առանձնակի վիշտ չի երևում: Բրիտանիայի վարչապետն էլ իր հերթին վստահեցնում է, որ ինքը փորձում էր կարգին հետևել, սակայն խմբակային լուսանկարի առաջարկ է եղել դանիացի գործընկերոջ կողմից: Բրիտանական ԶԼՄ-ները առիթը բաց չեն թողել հիշեցնելու, որ Թորնինգ Շմիդտը  Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Նիլ Կինոկի հարսն է:

Երբ 3 հայտնի գործիչների լուսանկարը ողջ աշխարհը թևածեց, Քեմերոնին  Բրիտանիայի լիբերալ դեմոկրատների ներկայացուցիչ Մարտին Հորվուդը կանչեց պատասխանատվության:

“Պարոն վարչապետը եվրոպական կառավարությունների մյուս ղեկավարների հետո միջազգային խնդիրները քննարկելու համար բջջային հեռախոսն օգտագործելու հնարավորություն ունեցել է,  արդյոք”,-նման հարց են Քեմերոնին ուղղել դեկտեմբերի 11-ին, Համայնքների պալատում:

selfie-combo_mԴրան Քեմերոնը պատասխանել է.”Իմ պաշտպանության համար կարող եմ ասել, որ Նելսոն Մանդելան կյանքի օրոք ականավոր մարդ էր, իսկ նրա մահը միավորեց մարդկանց: Դրա համար, բնական է, որ երբ Կինոկ ընտանիքի ներկայացուցիչը խնդրում է իր հետ լուսանկարվել, ես էլ հարգալից համաձայնել եմ”:

Լուսանկարում երևում է, որ Միշել Օբամային ամենևին դուր չի գալիս այդ զվարճանքը:

Թորնինգ Շմիդտը նույնպես հայտարարել է, որ ոչ մի վատ բան դրանում չկա.”մենք շատ ենք լուսանկարվել, շատ լուսանկարել ենք Օբամային: Դա միայն խոսում է այն բանի մասին, որ մենք, պետության ղեկավարներս նույնպես մարդիկ ենք…հնարավոր է, որ ինչ որ մռայլություն կար այդ միջոցառման ժամանակ, իսկ ընդհանրապես, դա տոնական իրադարձություն էր. մենք պատվում էինք մի մարդու, որն ապրել էր 95 տարի ու շատ բաների հասել իր կյանքում: Հոգեհանգիստը մեծ ստադիոնում էր, որտեղ երգում ու պարում էին, այնպես որ, մենք բոլորս բարձր տրամադրություն ունեինք”:

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Քեմերոնը ցավում է իր վարքագծի համար ու անտեղի համարում իր և գործընկերների ուրախությունը  այդ միջոցառման ժամանակ:

Իսկ նրանց լուսանկարած արած AFP-ի լուսանկարիչ Ռոբերտո Շմիդտը նշել է, որ չէր էլ պատկերացնում այն հետևանքների մասշտաբը, որ կարող էր ունենալ լուսանկարի հրապարակումը: Ինքը միայն  լուսանկարել է քաղաքական գործիչներին, որոնք իրենց սովորական մահկանացուների նման էին պահում:

Tags: