Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հաղթահարեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների խմբային մրցաշարի արգելքը և կշարունակի պայքարը: Վճռորոշ էր վերջին տուրը:
F խմբում հանդես եկող Իտալական «Նապոլին» թեև առավելության հասավ մրցակցի ` անգլիական «Արսենալի» նկատմաբ 2:0 հաշվով, սակայն ձախողվեց Իտալական թիմին միայն խոշոր հաշվով հաղթանակը դուրս կբերեր հաջորդ փուլ: Իսկ ուղեգրի «Բորուսիայից» բացի արժանացավ նաև Լոնդոնի «Արսենալը»:
Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և չփոխարինվեց: Նրա թիմը դժվարին հաղթանակ տարավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ` 2:1:
Այսպիսով, վաստակած 12-ական միավորով «Բորուսիան» և «Արսենալը» Չեմպիանների լիգայի 1/8 եզրափակիչում են, իսկ նույնքան միավոր հավաքած «Նապոլին» կխաղա Եվրոպայի լիգայի մրցաշարում:
Տեխնիկական արդյունքներ
F խումբ
«Մարսել» (Ֆրանսիա) – «Բորուսիա» (Գերմանիա)՝ 1:2
Սուլեյման Դիավարա, 14 – Ռոբերտ Լևանդովսկի, 4, Կևին Գրոսկրոյց, 87
Հեռացում՝ Դմիտրի Պայե, 34 («Մարսել»)
«Նապոլի» (Իտալիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 2:0
Գոնսալո Իգուաին, 73, Խոսե Կալյեխոն, 90+3
Հեռացում՝ Միկել Արտետա, 76 («Արսենալ»)
Tags: սպորտ, ֆուտբոլ
