Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը կրկին կխաղա «Միկայում»: Նա մինչև 2014-ի օգոստոսի 1-ը աշխատանքային պայմանագիր է կնքել ակումբի ղեկավարության հետ:
Կասպարովը «Միկայից» հեռացել էր 2012-ի ձմռանը և պաշտպանում էր Իրանի «Զոբ Ահանի» պատիվը: Բայց թիմի նոր գլխավոր մարզիչը Կասպարովին չէր ընդգրկում հիմնական կազմում: Այդ պատճառով էլ Կասպարովը խզել է աշխատանքային պայմանագիրն իրանական թիմի հետ և վերադարձել Հայաստան:
Հավելենք, որ «Միկան» հրաժարվել է Արեգ Ազատյանի ծառայություններից: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2014-ի ամռանը: Երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է: Պատճառաբանությունն այն է, որ Ազատյանը մոտ մեկ տարի չի կարողանում ապաքինվլ վնասվածքը, որի պատճառով ընթացիկ առաջնությունում ընդամենը 8 խաղ է անցկացրել:
Tags: սպորտ, ֆուտբոլ