Մահացել է «Սևան» մարզական ընկերության նախկին նախագահ Ռոբերտ Տիգրանյանը

ռտrobertԴեկտեմբերի 11-ին 77 տարեկան հասակում մահկանացուն կնքեց անվանի մարզիկ, մարզիչ և մարզական գործիչ Ռոբերտ Սրապի  Տիգրանյանը:

Նա ծնվել է 1937 թ.  հունիսի 10-ին ` Ախուրյանում, եղել է ԽՍՀՄ ազատ ոճի  ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր, սպորտի  վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող և գործիչ:

Տիգրանյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի  շքանշանով,  «Հրանտ Շահինյան»  և  «Տրդատ Երրորդ Արշակունի» մեդալներով:

1963-ից մինչև կյանքի վերջը աշխատել է «Սևան» գյուղական մարզական ընկերության հանրապետական խորհրդում ` որպես հրահանգիչ, նախագահի տեղակալ, իսկ 1990-2010-ին` նախագահ:

Նա ԱՊՀ երկրների մարզական համադաշնության նախագահության անդամ էր, ՀԱՕԿ-ի գործկոմի պատվավոր անդամ:

«Անկախ»-ը ցավակցում է հայկական սպորտի երախտավորի ընտանիքին, հարազատներին  և  նրանց հետ կիսում անդառնալի վիշտն ու կորստի ցավը:

Հոգեհանգստի  արարողությունը տեղի կունենա  դեկտեմբերի 12-ին, հուղարկավորությունը ` դեկտեմբերի 13-ին (Երևան, Նորքի երկրորդ զանգված, Նելսոն Ստեփանյան  փողոց  8-րդ շենք, բնակարան 6):

Անկախ

Tags: ,