Թուրքական լրատվամիջոցները շարունակում են լայնորեն լուսաբանել արտգործնախարար Ահմեդ Դավութղօլուի Երևան կատարած այցը: Այսպես թուրքական «Հաբերլերը» անդրադարձել է Երևանում տեղի ունեցած հակաթուրքական ցույցին: Կայքը գրում է, որ ցուցարարները, հավաքվելով այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղի էր ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության նիստը, սկսել են վանկարկումներ անել, այն ժամանակ, երբ Դավութօղլուն հյուրանոց մտնելիս է եղել: Ցուցարաները, ձեռքներին բռնած տարբեր գրություններով պաստառներ և թուրքական դրոշներ, Թուրքիայից պահանջել են ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և վերացնել Հայաստանի նկատմամբ միակողմանիորեն կիրառվող էմբարգոն:
Դավութօղլուն ստեղծված իրարանցման պատճառով ստիպված է եղել հյուրանոց մտնել մեկ այլ մուտքից:
Նշենք, որ ՍԾՏՀ արտգործնախարարների նիստն արդեն ավարտվել է, և այժմ ընթանում է Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը:
Tags: Դավութօղլու, Երևան