Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչն Ալիևին մեղադրում է ԱՄՆ-ին քծնելու մեջ

Այաթոլլա Շաբիստթարին Ալիևին մեղադրում է ԱՄՆ-ին քծնելու մեջԻրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի պաշտոնական ներկայացուցիչ Այաթոլլա Շաբիստթարին Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է հակաիսլամական քաղաքականություն վարելու մեջ, հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը:

Շաբիսթարին, անդրադառնալով Ադրբեջանում հիջաբի  խնդրին, մզկիթներին, իսլամի հետևորդների նկատմամբ իրականացվող հետապնդումներին, ասել է. “Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա դա առաջին հերթին կվնասի հենց Ադրբեջանի իշխանություններին: Ես հուսով եմ, որ իշխանությունները կվերանայեն իրենց հակաիսլամական քաղաքականությունը”:

Մուսուլման հոգևորականը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի պաշտոնական անձիք ստեղծում են պայմաններ`բնակչության շրջանում բողոքի ալիքի տարածման համար: “Այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է իր ամերիկացի շեֆերին և սիոնիստական վարչակազմին հաճոյանալու համար,  որևէ լավ բանի չի հանգեցնի”,-հայտարարել է Շաբիստթարին:

Նշենք, որ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելն արգելվում է: Ադրբեջանում կրթության նախարար Միսիր Մարդանովի 2010թ. նոյեմբերի հրամանի համաձայն՝ միջնակարգ դպրոցների աշակերտները պետք է դպրոց հաճախեն միանման դպրոցական համազգեստով` առանց իսլամական ավանդական գլխաշորի:

 

Tags: