Հայաստանը նախ պետք է կարգավորի Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները. Բաքվում Թուրքիայի դեսպան

Ալպեր ՋոշքունԲաքվում Թուրքիայի դեսպան Ալպեր Ջոշքունը, այսօր Արդբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ գերեզման այցից հետո լրագրողների հետ խոսել է Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցի մասին: «Մենք ուրախ ենք, որ Հայաաստանը հույս ունի կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն նման բաները միայն հույսեր տածելով չեն իրականացվում: Սա հնարավոր է միայն ճիշտ քայլեր կատարելով, և տա Աստված, որ ճիշտ քայլեր արվեն: Բոլորը, այդ թվում նաև Արդբեջանը ցանկանում են, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները ընթանան ճիշտ հունով: Սակայն, ինչպես բազմիցս նշել է մեր հարգարժան նախարարը, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի համար անհրաժեշտ է, որպեսզի լուծվեն հայ-ադրբեջանական խնդիրները: Այս հարցում Թուրքիան և Ադրբեջանը համակարծիք են: Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա այս տարածաշրջանի ապագայի տեսանկյունից մեծապես կշահեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլ միևնույն ժամանակ Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները»,-նշել է դեսպան Ջոշքունը:

Tags: , ,