Թուրքական պատմագիտական ընկերությունը հավաքագրում է Հայկական հարցով զբաղվող ուսանողներին

Թուրքական, ընկերություն,Հայկական հարց, ուսանողներԹուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայի բարձրագույն կրթության ընկերության միջոցող երկրի համալսարաններին գրություն է ուղարկել՝ պահաջնելով ներկայացնել Հայկական հարցով զբաղվող մագիստրոս և ասպիրանտ ուսանողների անունները, գիտական հետազոտության թեմաների վերնագրերը և կոնտակտային տվյալներ: «Ակօս»-ի լրագրողներից Էմրե Էրթանիին հաջողվել է ծանոթանալ և հրապարակել անձամբ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեդ Մեթին Հյուլագյունի ստորագրությամբ փաստաթղթին, որի մեջ ասվում է. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված աշխատությունները օգտագործելու նպատակով պահանջվում են Հայկական հարցով զբաղվող մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների անունները, աշխատության վերնագրերն ու կոնտակտային տվյալները»:

Նշենք, որ անցած ամիս Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, թե 2015 թվականին ընթառաջ իրենք լուրջ աշխատանքներ են տանում և վարչապետի աշխատակազմում առանձին մի հիմնարկ զբաղվում է միայն այս հարցով: Այս համատեքստում Թուրքական պատմագիտական ընկերությունը ևս գաղտնի գործունեություն է ծավալում և Հայկական հարցով զբաղվող ուսանողների հավաքագրումը ձեռնարկված միջոցառումներից մեկն է: