Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում դեկտեմբերի 9-11-ին` Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 40-րդ նստաշրջանին, որին մասնակցել են 57 անդամ երկրների ներկայացուցիչներ, ընդունվել է բանաձև, համաձայն որի`Խոջալուի դեպքերը այսպես ասած “ցեղասպանություն” է որակվել:
Այս մասին ասել է ԻՀԿ Երիտասարդական ֆորումի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլմադին Մեհթիևը: Նրա խոսքով՝ բանաձևում մտցվել է “Խոջալուի արդարություն” կետը, որի հիմնական նախաձեռնողը ֆորումի համակարգող, Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևան է, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ այդ կետի՝ ԻՀԿ արտգործնախարարները անդամ երկրներին կոչ են անում ակտիվորեն մասնակցել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում Խոջալուի “ցեղասպանության” ճանաչման գործընթացին`այն որակելով որպես “մարդկության դեմ կատարված հանցագործություն”:
