Իսպանիայի կառավարությունը չի թույլատրել Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել

Իսպանիա,Կատալոնիա,անկախության հանրաքվեԻսպանիայում Կատալոնիայի շրջանային կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է 2014թ-ի նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնել, սակայն Իսպանիայի կառավարությունը մերժել է այն:

Իսպանիա,Կատալոնիա,անկախության հանրաքվեԱրթուր Մասը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հայտարարել է, որ հանրաքվեի ժամանակ մարդկանց հարց կտրվի արդյո՞ք նրանք ցանկանում են, որ Կատալոնիան պետություն լինի, իսկ եթե հարցին դրական պատասխան տրվի, ապա այդպես էլ կլինի:

Մասը այնուամենայնիվ չի հստակեցրել պետություն և անկախ պետություն հասկացությունների տարբերությունը: Այս հարցը ճանապարհ է բացում այն ազգայնականների համար, որոնք ցանկանում են, որ Կատալոնիան պետությանը բնորոշ կառույցներ ունենա, սակայն Իսպանիայի մաս հանդիսանա:

Արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գալարդոն նշել է, որ այդ հանրաքվեն անօրինական է և չի թույլատրվի:

Իսպանիայի սահմանադրությամբ միայն Մադրիդի կենտրոնական կառավարությունը իրավունք ունի հանրաքվե գումարել, իսկ վարչապետ Մարիանո Ռախոյը վերջերս մերժել է հանրաքվե անցկացնելու Մասի խնդրանքը: Կառավարությունը չի հստակեցրել, թե ինչ քայլերի կդիմի քվեարկությանը խոչընդոտելու համար:

Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն զգուշացրել են, որ իրենց կազմից դուրս կթողնեն Կատալոնիային, եթե այն փորձի առանձնանալ:

 Անկախ

Tags: , ,