Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանն ինքնասպանության է դիմել հեռախոսի պատճառով: Այս մասինNEWS.am-ին հայտնել են Չինարի գյուղի բնակիչները, որոնք դեռ ուշքի չեն գալիս կատարվածից:
«Վանիչկայի թողած գրությունը գտել են. խեղճ երեխան գրել էր, որ ինչ-որ զինվորներ հեռախոս են գողացել ու գցել իր ուսապարկի մեջ, որից հետո էլ իրեն մեղադրել են գողության մեջ: Չի կարողացել անմեղությունն ապացուցել, դրա համար էլ ըտենց քայլի ա դիմել»,- պատմեց համագյուղացիներից մեկը:
Նրա խոսքով` գյուղում ոչ մեկը չի հավատում այս գրությանը. «Ախր ո՞նց կարա Վանիչկայի նման խելացի երեխան մի հեռախոսի պատճառով նման բան անի»:
Վանիչկայի դին երեկ գիշեր բերել են. այսօր երեկոյան տեղի է ունենալու հոգեհանգիստը: Վանիչկայի քրոջը, որն այժմ վարսավիրություն է սովորում Երևանում, կատարված դժբախտության մասին ասել են միայն երեկ երեկոյան։ «Քրոջը զանգել ու ասել են` պապադ նորից խնդիրներ ունի ոտքի հետ, արի հասի: Երեխեն եկել ու նոր ա իմացել, որ ախպերը մահացել ա»,-պատմել է Վանիչկայի համագյուղացիներից մեկը։
Նշենք, որ Վանիչկայի հայրը` Արամայիսը, երկու տարի առաջ ականի պատճառով կորցրել էր մի ոտքը: Չինարիում սուգ է հայտարարված. գյուղացիները նույնիսկ Նոր տարի չեն նշելու, միմյանց տուն չեն գնալու։
Ավելի վաղԱնկախը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը:
Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Tags: ինքնասպան, ՊՆ, Վանիչկա