Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունիի մերկ լուսանկարները օգտագործվել են տասնյակ դիվանագետների համակարգիչներ մուտք գործելու համար:
Այս անվտանգության խախտումը բացահայտվել էր 2011թ-ի փետրվարին Փարիզում կազմակերպված G20-ի գագաթնաժողովի ժամանակ և հնարավոր է, որ շարունակվելիս լինի:
Հանդիպման մասնակիցներին, որոնց շարքում ընդգրկված էին տարբեր երկրների ֆինանսների նախարարներ և կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ուղարկվել էր «Կառլա Բրունիի մերկ լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ» բովանդակությամբ հաղորդագրություն:
Նրանցից շատերը բացել էին հաղորդագրությունը, որը իրականում թաքնված վիրուս է եղել՝ չնայած տեքստը բացողները կարողացել էին դիտել այդ լուսանկարները:
Փարիզի կառավարության աղբյուրը հայտնել է, որ հաղորդագրությունը ստացած գրեթե բոլոր մարդիկ բացել էին այն՝ ներառյալ Չեխիայի հանրապետության, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Լատվիայի ներկայացուցիչները:
Ենթադրում են, որ հարձակումը իրականացրել է Չինաստանը և նպատակ է ունեցել ինֆորմացիա հավաքել:
Այս կապակցությամբ մինչ այժմ հետաքննություն է իրականացվում և ոչ ոք համոզված չի կարող ասել, թե հատկապես ինչ ինֆորմացիա է վերցվել:
Կարծում են, որ Ամերիկան հարձակման հիմնական թիրախն է եղել:
