1/08 ընտրատեղամասում 13: 50 դրությամբ 2029 ընտրողներից քվեարկել է 800-ից ավելին: Յոթ անձ քվեարկել է այլ մարդու օգնությամբ: Տեղամասում վստահված անձ ունեն քաղաքական հինգ ուժերըՙ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ: ՀԱԿ վստահված անձ Սեդա Հովակիմյանն ասում է, որ առավոտյան 11:20-ին ընտրատեղամասում մարդկային կուտակումներ են եղել, քսանհինգ մարդ է տեղամասում ներկա գտնվել:Այդ մասին իրազեկել է հանձնաժողովի նախագահին, սակայն արձանագրություն չեն կազմել, որոշել են գործընթացը չընդհատել և արձանագրություն կազմել օրվա վերջում: Մեր այցելության պահին իրավիճակը հանգիստ էր, սակայն միանգամից ներս մտան շուրջ քսան անձ: Հանձնաժողովի նախագաը տեղում չէր, ՀՀԿ վստահված անձն էլ վստահեցնում էր, թե տասնհինգից ավելի մարդ չկա և ամեն ինչ կարգին է: Հաշվելուց հետո պարզվեց, որ ընտրատեղամասում տասնյոթից ավելի ընտրող կա: Նշենք, որ ընտարեղամասում ընտրությունները քսան րոպե ուշացումով են մեկնարկելլ· պարզվել է, որ դրոշմակնիքը, որով անձնագրերը պետք է կնքվեն, չկա: Սպասել են, մինչև ԸԸՀ-ից նոր դրոշմակնիք ուղարկեն, կազմվել է համապատասխան արձանագրություն: Չնայած դրան, հանձնաժողովի նախագահը սկզբում վստահեցնում էր, որ արտառոց դեպք չի գրանցվել, որևէ արձանագրություն էլ չի կազմվել: Նշենք նաև, որ մարդկանց խմբերով կուտակումների հիմնական պատճառն այն է, որ մարդկանց տաքսիներով են ընտրատեղամաս բերում: Միլենա և Էլենա տաքսիներով մարդկանց խումբ-խումբ դպրոցի բակ են բերում, մարդիկ էլ նույն խմբերով ներս են մտնում:
