Բարաք Օբամայի քաղաքացիությունը հաստատած պաշտոնյան զոհվել է ավիավթարում

o_841099Հավայներում ավիավթարից զոհվել է նահանգի առողջապահության վարչության պետ Լորետա Ֆադդին, որը ԱՄՆ նախագահ Օբամայի ծննդյան վկայականի պատճենն էր տվել:

Los Angeles Times-ի դեկտեմբերի 11-ի համարում  ասվում է, որ Cessna թեթևշարժիչանի ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ինքնաթիռում 9 մարդ է եղել.նրանցից ջրի մեջ  հայտնված  8 հոգին փրկարարական բաճկոններով են եղել ու կենդանի են մնացել, իսկ մեկին փրկել չի հաջողվել: Զոհվածը Լորետա Ֆադդին է:

Տեղեկացվում է, որ 2011-ին Սպիտակ տունը հրապարակեց Օբամայի պաշտոնական ծննդյան ամբողջական վկայականը: Այնտեղ արձանագրված է, որ նա լույս աշխարհ է եկել ամերիկյան Հավայներ նահանգում, 1961-ի օգոստոսի 4-ին: Այդ փաստն ավտոմատ հաստատում է Օբամայի ամերիկյան քաղաքացիությունը` ծնվելու վայրի իրավունքով:

Վկայականի պատճենը վավերացրել է Լորետա Ֆադդին, 2011-ի մարտին.”Իշխանությամբ, որ ես ունեմ, հաշվի առնելով  նախագահի ձեր կարգավիճակը, ես բացառություն եմ անում` հակառակ նահանգի վարչությունում ընդունված պրակտիկայի, թույլ եմ տալիս փաստաթղթի վավերացված պատճեն անել”,-ասվում էր Օբամային հասցեագրված նամակում:

Tags: