Եղիսաբեթ II-ը զայրացել է իր ընկույզները թռցնող պահակների վրա

o_759566Բրիտանիայի թագուհին խիստ վրդովված է.պահակները կերել են ընկույզը, որոնք հատուկ իր  ու իր ընտանիքի համար են բերվել Բուքինգհեմյան պալատ: Գողերին հայտնաբերելու համար, թագուհին բաժակի ներսի կողմից նշաններ է արել ու հետևել, թե ինչպես է դրանց պարունակությունը “ցնդում”:

Դրա մասին հրապարակվել է դեկտեմբերի 12-ին Լոնդոնում News of the World լրագրողների գործով  դատի ժամանակ: Նրանք մեղադրվում են հայտնի մարդկանց, այդ թվում` թագավորական ընտանիքի անդամների նկատմամբ գաղտնի լրտեսության մեջ:

Թերթի լրագրող Քլայֆ Գուդմանը 2005-ին էլեկտրոնային թոստով նամակ է ուղարկել այն ժամանակ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնող Էնդի Քոուլսոնին (2 էլ դատարանում  մեղադրյալ են): Նամակում մանրամասներ են հայտնվում պալատական կյանքից, որոնք էլ ինչ որ կերպ հրապարակվել են News of the World-ում: Հենց այդ նամակից էլ, որպես մեղադրական փաստ, հատվածներ են ընթերցվել դատարանում:

Գուդմանը տեղեկացրել է, որ Բուքինգհեմյան պալատում, Եղիսաբեթ II-ի անձնական հարկաբաժնի միջանցքներում ընկույզով ու նուշով, ինչպես նաև`”բոմբեյական խառնուրդով” (այդպես են անվանում Հնդկաստանում ու Մեծ Բրիտանիայում չոր` ընկույզով, սիսեռով, գետնանուշով, եգիտացորենով ու բրնձափաթիլներով խառնուրդը) նախուտեստը:

Թագուհին զայրացել էր, որ ոստիկանները գողանում են ընկույզն ու չոր նախաճաշը, որ հատուկ նրա համար էր դրվում միջանցքներում: Դա այնքան էր զայրացրել թագուհուն, որ նա գաղտնի  նշաններ էր անում բաժակների վրա` դրանց պարունակության մակարդակի նվազումը նկատելու համար”,-գրել էր լրագրողն իր նամակում:

Մեղադրող Էնդրյու Էդիսը  ծիծաղի ներքո հատվածներ ընթերցեց դատալսման պրոցեսի ընթացքում: Դրան ի պատասխան, դատավոր Իան Էդմոնդսը կատակով հայտարարեց.”մեղադրանքը” ոստիկանների հասցեին “ապացույց չեն հանդիսանում”:

Ի վերջո, պալատական ադմինիստրացիան պաշտոնապես պահակներին խնդրել է բաժակներից ընկույզ չթռցնել.”բոլոր պալատական ոստիկաններին հիշեցման թերթիկ էր ուղարկվել, որում նրանց խնդրում էին իրենց կեղտոտ ձեռքերով բաժակների մեջ չմտնել”,ասվում է Գուդմանի նամակում:

News of the World  թերթը պատկանում էր մեդիա-մագնատ Ռուպերտ Մերդոկին: Նա փակեց հրատարակությունը 2011-ին` մեծ սկանդալի պատճառով: Պարզվել էր, որ լրագրողները հետևում են աստղերին` արգելված մեթոդներով:

Tags: