ԲՀԿ-ն ամեն ընտրատեղամասում ունի ոչ միայն վստահված անձիք, այլև օպերատորներ ու լրագրողներ

7118_bՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 8/24 ընտրատարածքում 1995 ընտրողից 620-արդեն մասնակցել է քվեարկությանը: Ինչպես նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սայաթ Գասպարյանը, ընտրությունների ընթացքը նորմալ է եղել, իսկ ընտրողների ակտիվությունը նույնն է, ինչ նախորդ ընտրություններին: “Երեք անգամ էլ նախագահ եմ եղել, նույն ցուցանիշներն են”,-ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ այս ընտրատեղամասում միշտ հանրապետականն է հաղթում:

ԲՀԿ-ի վստահված անձն էլ հայտնեց, որ ընտրությունների ընթացքը նորմալ է եղել: Ի դեպ, նշենք, որ բոլոր ընտրատեղամասերում բավականին ակտիվ էին ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Բացի վստահված անձանցից և հանձնաժողովների անդամներից, ԲՀԿ-ն ամեն ընտրատեղամասում ուներ նաև օպերատորներ, որոնք տեսախցիկներով հսկում էին գործընթացը:

Փոխարենը մեր այցելած ընտրատեղամասերից և ոչ մեկում վստահված անձ չուներ “Ժառանգությունը”: