Ռուսաստանում հետիոտնին կստիպեն լուսանդրադարձնող տարրեր կրել

iՄոսկվայում կարող են տուգանել այն հետիոտներին, որոնք գիշերն առանց լուսանդրադարձնող տարրերի են քայլում ճամփեզրով:Պետդումայի անվտանգության գծով  հանձնաժողովի նախագահ Իրինա Սվյատենկոն տեղեկացնում է, որ մոտ ժամանակներում ուղղումներ կմտցվեն Ճանապարհային երթևեկության կանոններում, որպեսզի բարձրացնեն այն մարդկանց անվտանգությունը, ովքեր ապրում են փողոցային նորմալ լուսավորություն չունեցող շրջաններում: Նրա խոսքով, առանց լուսանդրադարձնող տարրերի հետիոտնին տուգանք է սպառնում: Իսկ եթե խախտումը զանգվածային միջոցառումների ժամանակ հայտնաբերվի, ապա նյութական պատասխանատվության կենթարկվեն կազմակերպիչները:

Նախատեսվում է, որ լուսային տարրերը կլինեն տարբեր չափերի ու տեսքի, օրինակ` կախոցներ, հագուստին կպչող ժապավեններ, թևնոցներ ու կապիչներ: Դա կախված կլինի միջոցառման բնույթից ու տարվա եղանակից: Օրինակ` ձմռան տոների ժամանակ տեղին կլինեն հագուստի կպչուն ժապավենները, իսկ ամառվա համար` ապարանջանները:

“Հետիոտների միություն” շարժման նախագահ Սոկոլովն էլ իր հերթին նշում է, որ տուգանքների համար պետք է կատաֆոտների ազգային չափորոշիչ սահմանվի, ինչպես նաև տեղեկություն տարածվի լուսարձակների ձեռքբերման վայրերի մասին:

Tags: