Ավստրալիայի իշխանությունները կրկին արգելել են գեյ-ամուսնությունները

o_728701Ավստրալիայի իշխանություններն այն եզրահանգման են եկել, որ մայրաքաղաքի տարածքում նույնասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը հակասում է  դաշնային օրենսդրությանը:

Հանկարծ պարզվել է, որ նույնասեռ ամուսնությունների օրինականացումը հակասում է “Ամուսնության մասին” դաշնային օրենքին, որն ընդունվել է 1961-ին: Այդ փաստաթղթի համաձայն, ամուսնությունը միայն կնոջ ու տղամարդու միություն է: Ընդ որում, չնայած այն բանին, որ Ավստրալիայի սահմանադրությունը չի արգելում նույնասեռ ամուսնությունները, դաշնային օրենքը վիճարկել կամ էլ ձևակերպման մեջ լրացումներ անել չի կարելի:

Իշխանությունները հայտարարել են, որ գեյ-ամուսնությունների համար պետք է պատասխան տա ավստրալական խորհրդարանը: Իսկ խորհրդարանն էլ իր հերթին, մերժել է համապատասխան օրենքի նախագիծը դեռևս անցյալ տարի: Հինգ օր առաջ օրենքի ուժ ստացած  որոշումն այժմ գերագույն դատարանը ոչ լեգիտիմ է ճանաչել:

Այդուհանդերձ, այդ կարճ ժամանակահատվածում հասցրել են  ամուսնանալ համարյա 30 զույգեր:

Ի դեպ, Հնդկաստանում վերջերս համասեռականությունը հանցագործություն են ճանաչել:

Tags: