The Nation-ը գրում է, որ ավտովթարը, որի հետևանքով զոհվել է դերասան Փոլ Ուոքերը, հնարավոր է, որ պատահական չէր: “Ֆորսաժի” աստղին հնարավոր է սպանած լինեն:
Նման վարկածի կողմնակից են նաև այլ մասնագետներ, որոնք հետաքննում են վթարի մանրամասները:
Ամսագիրը նշում է, որ Փոլ Ուոքերի հարաբերությունները “Ֆորսած” ֆիլմի գործընկեր Վին Դիզելի հետ շատ լարված էին: Նրանք միմյանց տանել չէին կարողանում: Փոլ Ուոքերը Դիզելին եսասեր էր համարում ու վստահ էր, որ վերջինս ցանկանում էր իրենից առաջ անցնել:
Վթարից օրեր առաջ նա մի հարցազրույցում պատմել է, որ նրանք (Դիզելն ու Ուոքերը) միմյանց հարգում են, սակայն երբեմն իր մոտ գործընկերոջ գլխին մի լավ հարվածելու ցանկություն է առաջանում: “Նրանք միմյանց արհամարհում էին ու օրեր շարունակ չէին խոսում իրար հետ”,-գրում է ամսագիրը` մեջբերելով աղբյուրի խոսքերը:
Փոլ Ուոքերը զոհվեց նոյեմբերի 30-ին, Լոս Անջելեսի արվարձանում,ԱՃՊ-ի հետևանքով:
Tags: աստղեր
