Ավիադիսպետչեր Վալենտին Զմիեւսկին, որը նոյեմբերի 6-ին կանխել էր Մոսկվայի երկնքում երկու «Բոինգ» օդանավերի բախումը, մրցանակ է ստացել: «Ինձ պատվոգիր եւ դրամական պարգեւ են տվել»,- LifeNews-ին ասել է ինքը՝ Զմիեւսկին:
Հիշեցնենք, դեպքը կատարվել էր նոյեմբերի 6-ին: Երեւանից մեկնած օդանավը անհասկանալի պատճառով շեղվել էր ուղղությունից եւ հայտնվել մեկ այլ «Բոինգ»-ի ճանապարհին: Ընդ որում՝ երկու օդանավերն էլ նույն բարձրության վրա էին եղել՝ 600 մետր: Օդանավերը մոտեցել էին այնքան, որ նրանց միջեւ հեռավորությունը կազմել էր 2,5 կմ:
Tags: Դիսպետչեր, Երեւան-Մոսկվա, օդանավի բախում
