Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,պարտվեց կուբացի Պերես Դոմինգեսին։ Մրցակիցները կատարեցին 62 քայլ։
Հայ շախմատիստը նախորդ տուրում զիջել էր ադրբեջանցի Շաքրիար Մամեդիարովին:
Արոնյանն ունի 2 միավոր։
Յոթերորդ տուրում Լևոնն ուժերը կչափի ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ:
Անկախ
Tags: շախմատ, սպորտ
