Ադրբեջանը կողմ է, որ ԵՄ-ն մասնակցի Ղարաբաղի հարցի կարգավորմանը

azer Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ընդունել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության նոր ղեկավար, դեսպան Մալենա Մորդին: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ստորագրվել է համաձայնագիր Ադրբեջանի և ԵՄ երկրների միջև վիզային համակարգի պարզեցման վերաբերյալ, ինչը որակվել է որպես նոր փուլ Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝  Մամեդյարովը դեսպան Մորդի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը: Արտգործնախարարը նշել է, որ ԵՄ որպես միջազգային կազմակերպություն պետք է ներդրում ունենա խնդրի կարգավորման գործընթացում և հարցի լուծման գործում արդարացի դիրքորոշում ունենա: Մամեդյարովը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հանդիսանում է տարածաշրջանի երկրների զարգացման, ինչպես նաև ներտարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների գլխավոր խոչընդոտը: